-
21.02.2014|
13:08
Կիևում ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության առաջնորդների հետ Ֆրանսիայի, Բելգիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ընդմիջվել են: Reuters-ը հաղորդել է, որ բանակցությունները կշարունակվեն.
-
21.02.2014|
13:05
Time-ը հաղորդել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր տանը հանդիպել է իտալական բանտերի 19 բանտարկյալների հետ: Նա աղոթել է բանտարկյալների հետ, օրհնել նրանց և առանձին խոսել յուրաքանչյուրի հետ: Հանդիպումը ծրագրված չի եղել:
-
21.02.2014|
12:59
ՈՒկրաինայի հավաքականի մարզիկները լքում են Սոչին՝ Կիևում տեղի ունեցող արյունալի բախումների պատճառով: The Times-ի տվյալներով` մարզիկների մեծ մասն այլևս Սոչիում չէ:
-
21.02.2014|
12:58
ՈՒկրաինայի առողջապահության նախարարության տվյալներով, Կիևում փետրվարի 18-ից սկսած զոհերի թիվը հասել է 77-ի: Նրանց թվում կա նաև հայ: Առայժմ պարզվել է հիսուն զոհերի ինքնությունը:
-
21.02.2014|
12:45
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը տարածել է հետևյալ հայտարարությունը.
-
21.02.2014|
12:16
Կիևի Մայդանում գիշերը հանգիստ է եղել` առանց կրակոցի, առանց նռնակների պայթյունի: Բարիկադների մոտ ուժայիններ չկան: Ցուցարարները գիշերվա ընթացքում ամրացրել են իրենց դիրքերը: Առավոտվա ժամը 8-ի դրությամբ Մայդանում մոտ 2 հազար մարդ կար: Ընդդիմության առաջնորդները մարդկանց հորդորում են բարիկադներից այն կողմ չանցնել:
-
21.02.2014|
11:37
Փետրվարի 24-ից մարտի 2-ը Երևանում և Ծաղկաձորում կանցկացվեն ձմեռային համահայկական առաջին խաղերը`չորս մարզաձևերից. լեռնադահուկային սպորտ, դահուկավազք, տափողակով հոկեյ և սնոուբորդ: Մարզական այս խոշոր ստուգատեսին Երևանի պատվիրակությունն ակտիվ մասնակցություն է ունենալու:
-
21.02.2014|
11:19
Փետրվարի 20-ին «Ճանաչել իմաստություն» ծրագրի շրջանակներում Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ Արմեն Դավթյանի «Հայերեն-շումերերեն ընդհանրությունների բառարան» գրքի շնորհանդեսը։
-
20.02.2014|
22:16
Փետրվարի 20-ին «Մեդիա» կենտրոնում տեղի ունեցավ «Իրադրությունը Ուկրաինայում» թեմայով քննարկում: Քննարկման բանախոսներն էին` Դմիտրո Կրիկուն՝ լրագրող, մեդիա փորձագետ, Անատոլի Մարցինովսկին՝ Ինտերնյուս-Ուկրաինայի ներկայացուցիչ, Օլեքսանդրա Մատվիյչուկը՝ Եվրամայդան SOS քաղաքացիական նախաձեռնության համակարգող, Քաղաքացիական ազատությունների կենտրոնի ղեկավար, Ստեփան Գրիգորյանը՝ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար։
-
20.02.2014|
21:49
Այսօր «Մեդիա կենտրոն»-ում հրավիրվել էր քննարկում «Իրադրությունը ՈՒկրաինայում» թեմայով:
ՈՒկրաինացի լրագրող, մեդիա փորձագետ Դմիտրո Կրիկունը կենտրոնի հետ կապ հաստատեց տեսազանգի միջոցով: